Կապիկների վրա արված նոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծաղրը կարող է վնասել նրանց իմունային համակարգը:
Daily Mail-ը գրում է, որ Հարավային Կարոլինայի համալսարանի պրոֆեսոր Ջենի Տանգը, ով հետազոտության հեղինակն է, պարզել է, որ երբ ինչ-որ նոր կապիկ է միանում արդեն ձևավորված խմբին, նա ունենում է խմբում ամենացածր դիրքը, անընդհատ ենթարկվում է ծաղրի, և դա առաջացնում է սթրես` ազդելով նրա դիմադրողականության վրա:
Հետազոտությունն իրականացրած գիտնականների թիմը հույս ունի, որ կապիկների իմունային համակարգի վրա ազդող սոցիալական սթրեսի բացահայտումը կօգնի պարզել, թե ինչ ազդեցություն է ունենում սթրեսը մարդկանց վրա:
Ըստ գիտնականների՝ հետազոտությունը ևս մեկ անգամ հավաստում է, որ սոցիալական դիրքը կարող ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա:








































