Առաջին հայացքից Մեծ Բրիտանիայի առողջապահության վարչությունը գործ ունի ժամանակակից բժշկության հրաշքի հետ: Ըստ ազգային վիճակագրության՝ 2009-2010 թվականներին Մեծ Բրիտանիայում մոտ 20000 տղամարդ ունեցել է մանկաբարձի կարիք: Միևնույն ժամանակահատվածում 17000 տղամարդ գինեկոլոգիական ծառայությունների կարիք է ունեցել, իսկ նրանից 8000-ն իրականում այցելել է գինեկոլոգի:
Սակայն սա չի նշանակում, որ Մեծ Բրիտանիայում գրեթե 20000 հղի տղամարդ է եղել. այս ամենի պատճառն իրականում տվյալների սխալ մուտքագրումն է:
Imperial College London-ի հետազոտողները վերստուգել են առողջապահության վարչության HESonline կայքի բոլոր հասանելի տվյալները: Նրանք պարզել են, որ սխալը ծագել է այն պատճառով, որ համակարգ տվյալները ներմուծվում են եռանիշ բժշկական կոդերի միջոցով: Այսինքն` մի նիշի սխալը կարող է պատճառ դառնալ, որ բոլոր տվյալները սխալ լինեն: Այսպես օրինակ՝ երբ հիվանդն այցելում է ակնաբույժի, պետք է գրվի 460 կոդը, բայց երբ գրվում է 560 կոդը, ստացվում է, որ հիվանդը այցելել է մանակաբարձի:
Սա բացատրում է նաև, թե ինչու պաշտոնական տվյալների համաձայն՝ նույն ժամանակահատվածում 1600 մեծահասակներ այցելել են երեխաների հոգեբանների և փոքրիկների համար նախատեսված այլ ծառայությունների կարիք են ունեցել:











































