Հունաստանն այսօր տեղադրել է 1,3 մլրդ եվրոանոց վեցամսյա գանձապետական պարտատոմսեր:
26-շաբաթյա արժեթղթերի տոկոսադրույքը նմանատիպ աճուրդում անցած երեքշաբթի իջել էր՝ հասնելով 4,55 %–ի՝ մարտի 4,8 %-ի, փետրվարի 4,86 %–ի, հունվարի 4,95–%–ի դիմաց: Թղթադրամների պահանջարկն առաջարկին գերազանցել է 2,62 անգամ:
Հունաստանը ստիպված է դիմել 3-6 ամսվա գանձապետական պարտատոմսերին, քանի որ փաստացի հնարավորություն չունի երկարատև պարտքային շուկա մուտք գործել՝ չափից մեծ տոկոսադրույքների հետևանքով, որի պատճառով ներդրողները կարող են կրճատել տրամադրվող միջոցները:











































