Թիվ 2 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանն ակնհայտ ապօրինություն է համարում այդ ընտրատարածքում ուռճացված ընտրացուցակների առկայությունը, ինչպես նաև այն, որ համապատասխան ընկերությունը դեռևս թույլ չի տվել փակցնել իր մեծ պաստառը: Այս մասին Կարապետյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«3 օր է՝ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է, սակայն պաստառ ամրացնելու թույլտվություն մինչ այժմ չեմ ստացել, մինչդեռ իմ մրցակցի՝ Սամվել Ֆարմանյանի պաստառներն ամենուր են հենց ապրիլի 8-ից: Սա վկայում է անհավասար մրցակցային դաշտի մասին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են նաև ՀՀԿ-ականներ Սամվել Ֆարմանյանն ու Հայկ Հայրապետյանը, ինչպես նաև անկուսակցական Ալբերտ Սարգսյանը:








































