ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ին և այլ երկրներին ինքնուրույն լծակներ փնտրել՝ Սիրիայի իշխանություններին և ընդդիմությանը ստիպելու համար դադարեցնել միմյանց վրա կրակը, այլ ոչ թե մեղքը գցեն Ռուսաստանի և Չինաստանի վրա:
«Առհասարակ Միացյալ Նահանգներն ու մյուս երկրները, որոնք ուղիղ կապ ունեն սիրիական ընդդիմության հետ, ավելի լավ է՝ մեղքը չգցեն Ռուսաստանի և Չինաստանի վրա, այլ սեփական լծակներն օգտագործեն, որպեսզի բոլորին պարտադրեն չկրակել միմյանց վրա»,- ասել է Լավրովը սիրիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:
Ռուսաստանը և Չինաստանը փետրվարի 4-ին արգելափակել էին ՄԱԿ-ում Սիրիայի նկատմամբ որոշման ընդունումը` օգտվելով իրենց վետոյի իրավունքից: ՌԴ-ն և Չինաստանը արդեն երկրոդ անգամ են արգելափակում Սիրիայի վերաբերյալ որոշման ընդունումը: Մոսկվան և Պեկինը վախենում են այդ որոշման հետևանքով Սիրայում լիբիական սցենարի կրկնությունից: