Ադրբեջանական 1news.az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հայտնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մոտ օրերս մեկնելու է Ռուսաստան: Էրդողանի ռուսական այցը կայանում է Վլադիմիր Պուտինի համապատասխան հրավերի հիման վրա:
Ակնկալվում է, որ Մոսկվայում Էրդողանը քննարկելու է Սիրիայում և ընդհանրապես ողջ տարածաշրջանում առկա իրավիճակը: Բացի այդ, կողմերը քննարկելու են նաև ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարները:









































