Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է Վրաստանի քաղաքացիություն շնորհել ԱՄՆ քաղաքացի Նուգզար Դավիթաշվիլիին, որը հանդիսանում է ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիայի նախաձեռնող խմբի անդամ: Այս մասին հայտարարել է Իվանիշվիլիի մամլո քարտուղար Մայա Պանջիկիձեն:
Վերջինս նշել է, թե հենց Սաակաշվիլին իմացել է, որ Նուգզարը հանդիսանում է իրենց նախաձեռնող խմբի անդամ, հրաժարվել է քաղաքացիություն շնորհել նրան: Պանջիկիձեն հավելել է, որ Սաակաշվիլին յուրովի է տնօրինում երկիրը, Սահմանադրությունը, օրենքները:










































