Rosbalt.ru-ի փոխանցմամբ` Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Թուրքիային մեղադրել է ապօրինի զինված խմբավորումներին աջակցելու մեջ, որոնք Թուրքիայի տարածքից ներթափանցում են Սիրիա: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը.
«Դժբախտաբար, Թուրքիան ոչ միայն զինված խմբավորումների ձեռքերով է նպաստում Սիրիայի բնակչության ապօրինի արտաքսմանը դեպի իր տարածք, այլև աջակցում է սիրիական ապօրինի խմբավորումներին:
Թուրքիան նրանց զենք է մատակարարում, նրանց նախապատրաստման համար բազա է ստեղծում և թույլ է տալիս, որ իր տարածքից զինյալներն ապօրինաբար ներթափանցեն Սիրիա: Թուրքիայի այս բոլոր գործողությունները հակասում են Քոֆի Անանի՝ համընդհանուր հրադադարի հասնելու պլանին»:











































