Լաս Վեգասում մի քանի օրից կմեկնարկի քաղաքի հյուրերի աջակցության նախագիծը: Այն օգնություն կցուցաբերի այն մարդկանց, ովքեր զվարճանքի կենտրոններում ալկոհոլի չարաշահման հետևանքով իրենց վատ են զգում: Այս մասին գրում է Las Vegas Review-ն: Նոր ծառայության մասնագետները ալկոհոլային թունավորումների առկայության դեպքում կկանչվեն և օգություն կցուցաբերեն: «Գինարբուքային ավտոբուսի» ծառայությունների թվում ընդգրկված է նախնական հետազոտություն, դեղանյութեր, որոնք օրգանիզմից կհեռացնեն տոկսինները, և վիտամիններ: Հակագինարբուքային թերապիայի ինտենսիվությունից կախված՝ ծառայությունների արժեքը տատանվում է 90-500 դոլարի սահմաններում:
Նախագծի հեղինակները վստահեցրել են, որ քաղաքի հարբած հյուրերին ուշքի բերելու բոլոր դեղամիջոցերն ու մեթոդները անվտանգ են և օրինական: Գինարբուքային ավտոբուսը կշրջի Լաս Վեգասի հայտնի հաստատություների կողքով:
Լաս Վեգասը գտնվում է ԱՄՆ Նևադա նահանգում և հանդիսանում զվարճանքերի ու խաղային բիզնեսի խոշորագույն կենտրոններից մեկն աշխարհում:






































