«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին, գիշերվա ժամը 1:00-ի սահմաններում, 2 հոգի հիվանդանոցի ներսում գտնվող դեղատուն են խուժել և մկրատի սպառնալիքով դեղատան վաճառողուհուց հափշտակել 5500 դրամ և դեղորայք:
Ժամը 1.50-ին երկուսն էլ բերման են ենթարկվել ոստիկանություն: Նրանցից մեկը 1970 թ. ծնված Կարեն Յուրնանովն է, մյուսը՝ Լևոն Կիվալդիզովը` երկուսն էլ Վերին Դվինից: Կ. Յուրնանովի վարտիքի գրպանից հայտնաբերվել է հափշտակված դեղորայքը: Անցկացվում է հետաքննություն:










































