Սիրիական բանակի տանկերը կրակ են բացել Համա քաղաքի վրա: Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին, ռմբակոծությունը սկսվել է գիշերը և լուսադեմին արդեն դադարել է:
Հիշեցնենք. Սիրիայի իշխանություններն ավելի վաղ իրենց համաձայնությունն էին տվել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրին, որով նախատեսվում է մինչև ապրիլի 10-ը դուրս բերել զորքերը և զրահատեխնիկան քաղաքներից, իսկ մինչև ապրիլի 12-ը դադարեցնել ամեն տեսակի բռնություն:










































