Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը վարչապետ Ռեջեփ Էրդողանի չինական այցի ժամանակ ուղեկցում էր նրան, ստիպված է ընդհատել չինական այցը և վերադառնալ Թուրքիա:
Դրա պատճառը երեկ թուրք-սիրիական սահմանին գրանցված միջադեպն է, որի ժամանակ սիրիական բանակը կրակ է բացել Թուրքիայի ուղղությամբ և սպանել ու վիրավորել է մոտ երկու տասնյակ մարդկանց:
Ի դեպ, այսօր լրանում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի պլանում նշված Սիրիայի քաղաքներից նախագահ Ասադի կողմից զորքերի դուրսբերման վերջնաժամկետը: Այս կապակցությամբ թուրքական լրատվամիջոցները նշում են, թե Ասադին թեժ ժամեր են սպասվում:









































