Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի Նիղդեի նահանգում գրանցվել է խոշոր ավտովթար: Տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների շղթայական բախում, ինչից տուժել է մեկ ուղևորատար ավտոբուս և երկու բեռնատար:
Վթարը տեղի է ունեցել ժամը 04.30-ի մոտ: Վթարի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել է 42 մարդ: Վիրավորները տեղափոխվել են Նիղդեի ու Աքսարայի հիվանդանոցներ:









































