Monday, 15 06 2026
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ

Ժողովուրդն իրավունք ունի ինքնիշխանության. Արտակ Զեյնալյան

Երևանի Ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը: «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված քննարկման հրավիրյալների ցանկում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հրավիրյալների ցանկում են նաև ներկայացուցիչներ Ազգային ժողովից, կառավարությունից, դատախազությունից, Սահմանադրական դատարանից, կուսակցություններից, ոչ կառավարական կազմակերպություններից, Մարտի 1-ի զոհերի հարազատները, Մարդու իրավունքների պաշտպանը, փորձագետներ և քաղաքացիներ:

Առաջինը ելույթով հանդես եկավ փաստաբան Վահե Գրիգորյանը` վերլուծելով արտակարգ դրության պայմաններում զինված ուժերի ներգրավման սահմանադրականության հարցը: Նա ներկայացրեց իր մտահոգությունները՝ ասելով, որ օրենքի նախագիծը չի համապատասխանում Սահմանադրության մի շարք կարևոր կետերին, մասնավորապես՝ Սահմանադրության 8-րդ հոդվածի 2-րդ կետին և 55-րդ հոդվածի 11-րդ կետին:

Նա տարօրինակ համարեց, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից հնչեցված մտահոգությունները որպես դրական կարծիք են ներկայացվում և խեղաթյուրվում: Ըստ նրա՝ զորակոչիկին սեփական ժողովրդի դեմ հանելը հանգեցնում է ռեպրեսիվ գաղափարների: «Զորակոչիկը մի նպատակով է զորակոչվում բանակ և օգտագործվում այլ նպատակով»,-նկատեց փաստաբանը` նման գործելաոճը համարելով նենգ, քանի որ զորակոչիկին կարող են դուրս բերել նաև ծնողների դեմ:

Արտակարգ դրության պայմաններում զինված ուժերի օգտագործման պրակտիկան Հայաստանում ներկայացրեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա նկատեց, որ թեև Հայաստանում այդ պրակտիկան մեծ տարածում չունի, սակայն անդրադարձել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների վրա: Ըստ նրա՝ այս նախագիծը հաստատում է այն, որ 2008 թվականի մարտի 1-ին գոյություն չեն ունեցել արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերը:

«Մեր Սահմանադրությունը նախատեսում է պաշտպանել մարդու սահմանադրական երաշխավորված իրավունքները: Մարտի 1-ին նախագահի հրամանագիրը փորձ է արվել վիճարկել դատարաններում, սակայն այդ ժամանակ հարցը վիճարկելի չէր: Հայ հասարակությունը գիտե՞ր, որ նման բան կարող էր լինել»,- վերլուծեց իրավապաշտպանը` հավելելով, որ նախագիծը նպատակ ունի իրավական ձևակերպում տալ բանակը քաղաքական նպատակներով օգտագործելուն, իշխանությունը բռնի կերպով պահելուն:

Այնինչ Արտակ Զեյնալյանի դիտարկումներով՝ ժողովուրդն իրավունք ունի ինքնիշխանության, որը անօտարելի իրավունք է:

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ռիչարդ Կիրակոսյանը ներկայացնելով օրինագծի վերլուծությունը և միջազգային լավագույն փորձը՝ անդրադարձավ 5 էական գործոնների: Դրանցից առաջինը իրավասությունների հարցն է: Ըստ նրա՝ ՀՀ նախագահը իրավունք ունի հայտարարել արտակարգ դրության մասին, բայց Հայաստանում դրա նկատմամբ վերահսկողություն գոյություն չունի: Նրա դիտարկումներով՝ օրինագիծը նաև անորոշ է: Զինվորական ստորաբաժանումները պետք է վերապատրաստություն անցնեն:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ վիճարկելի է նաև օրինագծի ընդունման ժամանակահատվածը, քանի որ ընտրությունների նախաշեմին ենք: Ըստ նրա՝ այս օրենքը ապագա նախագահին տալիս է մի շարք իրավասություններ: Նա նշեց, որ համաձայն միջազգային օրենքի՝ այս նախագիծն ընդունելի է, բայց միջազգային փորձում առկա են հավելյալ հստակեցումներ:

Ռ. Կիրակոսյանն ասաց, որ ԱՄՆ-ում գոյություն ունեն ներքին ուժերի օգտագործումը Սահմանադրությամբ օգտագործելու իրավական սահմանումներ:

Մի շարք ելույթներին հաջորդեց մասնակիցների և բանախոսների միջև հանրային քննարկումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում