Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

Սերժ Սարգսյանը շարունակում է խուսափել

Սերժ Սարգսյանը երեկ երիտասարդների, բնականաբար՝ ՀՀԿ հավաքագրված երիտասարդների հետ հանդիպմանը փորձել է բացատրել, թե ինչ նկատի ունի հավատանք, որ փոխենք ասելով: Սակայն Սերժ Սարգսյանի բացատրությունը, մեղմ ասած, կարելի է համարել չստացված, որովհետև նա չի բացատրել ամենակարևորը՝ ինչ պետք է փոխել: Թեև հավատալու մասին բացատրությունն էլ, թերևս, դժվար է սպառիչ համարել: Հարցին՝ ո՞ւմ է պետք հավատալ, Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե պետք է հավատալ սեփական ուժերին: Իհարկե, պետք է հավատալ սեփական ուժերին, բայց այդ դեպքում ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը փոփոխությունից խոսում: Եթե մարդիկ պետք է սեփական ուժերին հավատան, ապա իրենք էլ պետք է որոշեն, թե ինչն է պետք փոխել: Միգուցե մարդիկ ասում են՝ «հավատա, որ չփոխվես»: Չէ՞ որ մարդիկ կարող են և գոհ լինել այն վիճակից, որ կա այժմ: Եթե հավատի օբյեկտը մարդն ինքն է, ապա ինքն էլ թերևս պետք է խոսի փոփոխությունից, ոչ թե Սերժ Սարգսյանը:

Ինչ խոսք, Սերժ Սարգսյանը թերևս լավ հասկացել է իր հռչակած կարգախոսի զավեշտալիությունը և այժմ, բնականաբար, փորձում է ներկայացնել մի իրավիճակ, ըստ որի՝ ինքն ամենևին էլ իրեն հավատալը նկատի չունի: Բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է, ընդ որում՝ Սերժ Սարգսյանն էլ շարունակում է հրել այդ գնացքը: Բանն այն է՝ եթե նա հայտարարում է, որ մարդիկ իրենք իրենց պետք է հավատան, ապա, բնականաբար, պետք է նաև ասի, որ փոխելու հարցում էլ մարդիկ իրենք պետք է որոշեն, թե ինչն է պետք փոխել: Բայց Սարգսյանը նման բան չի ասում: Մյուս կողմից՝ ասում է նաև, թե պետք է փոխվել աշխարհին համահունչ:

Այսինքն՝ փոփոխությունը որոշելը չի թողնում մարդու վրա, բայց նաև չի մանրամասնում, թե ինքն ինչ նկատի ունի փոփոխություն կամ փոխվել ասելով: Մինչդեռ դա թերևս ամենակարևոր հարցն է, որովհետև այդ հարցն է կոնկրետացնելու կարգախոսը հռչակած անձի և ուժի պատասխանատվությունը: Այսինքն՝ պետք է հստակ ասել, որ այսինչին կամ այսինչ բանը, օրինակ, պետք է փոխել: Որպեսզի հետո էլ հասարակությունն ասի՝ պարոն Սարգսյան, դուք հռչակեցիք, որ այսինչ բանը պետք է փոխել, մինչդեռ դուք չեք արել դրա համար անհրաժեշտ ձեզանից հասանելիք, ձեր իրավասության և լիազորության տիրույթում գտնվող քայլը: Սերժ Սարգսյանը շարունակում է խուսափել դրանից՝ հայտարարելով միայն, թե պետք է փոխվել աշխարհին համընթաց: Իսկ դա շատ վերացական հայտարարություն է, որով փաստորեն ՀՀԿ-ն սկսում է իր նախընտրական քարոզարշավը:

Այսինքն՝ ՀՀԿ քարոզարշավը լինելու է վերացական, կոնկրետությունից հեռու, քանի դեռ հստակ և կոնկրետ գնահատականներով ու անվանումներով չի նշվել, թե ում և ինչն է պետք փոխել մեր երկրում, ինչի համար է պետք փոխել և ինչով է պետք փոխել: Սրանք են կարևոր հարցերը, որոնց Սերժ Սարգսյանը առ այսօր չի պատասխանել: Որովհետև դա այն դեպքն է, երբ պատասխանները առաջին հերթին Սերժ Սարգսյանի դեմ են աշխատելու, քանի որ նա նախագահի պաշտոնում քառամյա աշխատանքի ընթացքում որևէ հիմք չի ստեղծել այդ հարցերին պատասխանելու, այդ պատասխանների կոնկրետ պատասխանատվությունը ստանձնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում