Այսօր Մոսկվայում կայացել է ՅՈւԿՈՍ ընկերության նախկին սեփականատեր, այժմ բանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկու գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա են գտնվել հայտնի գրողներ Լյուդմիլա Ուլիցկայան և Բորիս Ակունինը (Գրիգորի Չխարտիշվիլի):
Հայտնի է, որ գրքի նախաբանը գրված է հայտնի լրագրող Լեոնիդ Պարֆյոնովի կողմից: «Միխայել Խոդորկովսկի. Հոդվածներ: Երկխոսություններ. Հարցազրույցներ» գրքի ողջ հասույթը կգնա մերձմոսկովյան տուն-ինտերնատին:
Սա առաջին դեպքը չէ, երբ պետական լրատվամիջոցում աշխատող Պարֆյոնովը բացահայտ առճակատման է գնում պետական քարոզչական «գծի» հետ: Անցած տարվա դեկտեմբերին «Վլադ Լիստև» մրցանակի շնորհման ժամանակ նա խոսել էր լրատվական դաշտի բոլոր արատների մասին` ներկայիս հեռուստատեսությունը համեմատելով խորհրդայինի հետ: