Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ ուշ երեկոյան Թուրքական երիտասարդության միության անդամները շրջապատել են Մալաթիայի այն հյուրանոցը, որում գտնվում են ամերիկացի զինծառայողները: Վերջիններս սպասարկում են Մալաթիայի նահանգի Քյուրեջիքի շրջանում գտնվող ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ)։
Թուրքական երիտասարդության միության ղեկավար Իլքար Յուջելն իր ելույթում զգուշացրել է ամերիկացի զինծառայողներին, որ թուրք երիտասարդությունը նրանց հանգիստ չի թողնելու ողջ երկրով մեկ, քանի դեռ նրանք չեն լքել Թուրքիայի տարածքը: Յուջելը խոստացել է պարկեր հագցնել ամերիկացի զինծառայողների գլխին:
Թուրքական լրատվամիջոցները ենթադրում են, որ դա կարող է լինել 2004 թվականին Իրաքում թուրք զինծառայողների հետ պատահած պատմության պատասխանը: Այն ժամանակ ամերիկացիներն Իրաքում ձերբակալել էին մի շարք թուրք սպաների և հարցաքննության ժամանակ նրանց գլխին հագցրել էին պլաստիկ փաթեթներ ու պարկեր:









































