«Ժողովուրդ»-ը գրում է, որ շաբաթ օրն ՕԵԿ հանրահավաքը բավական ուշագրավ ընթացք է ունեցել.
«Նախ պարզվել է, որ ՕԵԿ-ականների ծափահարությունները եղել են ձայնագրված: Ու տեխնիկական խոտանի պատճառով ՕԵԿ-ականներին այդպես էլ չի հաջողվել կոծկել կեղծիքը: Պակաս ուշագրավ չի եղել ՕԵԿ հանրահավաքի ավարտը. Ազատության հրապարակում` ասֆալտին, «փողփողացել են» Արթուր Բաղդասարյանի նկարները. իշխանական լծակների շնորհիվ հանրահավաքի բերման ենթարկված քաղաքացիները շպրտել են նկարներն աղբարկղն ու հեռացել»:









































