Իրանում համացանցի օգտատերերը հաղորդում են, որ իշխանությունները արգելափակել են մուտքը դեպի լոնդոնյան Օլիմպիադայի պաշտոնական կայք: London2012.com պորտալի փոխարեն ավտոմատ բացվում է Peyvandha.ir-ը` իրանական որոնողական պորտալը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Kabirnews.com-ը հաղորդել է, որ իրանական օգտատերերի ավելի քան 99 %-ը տեղական տեղեկատվական կայքերում քննադատել է այս արգելափակումը։ Երկրի իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը:
Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է բոյկոտել Օլիմպիական խաղերը՝ «ռասիստական» էմբլեմայի պատճառով: Պաշտոնյաներին վրդովեցրել է այն, որ 2012 թվի փոխարեն էմբլեմայի վրա կարդացվում է Zion (Սիոն)` Երուսաղեմի բիբլիական անվանումը, քաղաքի ավանդական հրեական խորհրդանիշը: Ավելի ուշ, այնուամենայնիվ, որոշում էր ընդունվել մարզիկներին Լոնդոն ուղարկելու մասին:
Լոնդոնում Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 27-ից օգոստոսի 13-ը:









































