Նոր ձևավորված հիթ շքերթի համաձայն՝ Քուինի Greatest Hits-ը շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայում ամենաշատ վաճառվող ալբոմը:
BBC-ն հաղորդում է, որ 1981 թվականի հավաքածուն, որը ներառում է Bohemian Rhapsody, Don’t Stop Me Now, Another One Bites The Dust երգերը, վաճառվել է ընդհանուր առմամբ 5.8 միլիոն օրինակով:
Քուինի ալբոմի մրցակիցը կարող է համարվել Բիթլզի Sgt Pepper ալբոմը: Վաճառվել է այդ ալբոմի 5 միլիոն օրինակ: Իսկ երրորդ տեղում է Աբբա խմբի Gold-ը, որից վաճառվել է 4.9 միլիոն օրինակ:
Բայց հիթ–շքերթում անակնկալներ ևս կան, քանի որ այնտեղ հնարավոր չէ գտնել The Rolling Stones-ի և Էլվիսի անունները:








































