Այսօր գալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզչության երկրորդ օրն է: Այս տարի առաջին անգամ քաղաքացիներին հնարավորություն է տրվել ընտրախախտումների, ընտրակաշառքների, բարեգործության և ընտրությունների արդար ու ազատ անցկացմանը խոչընդոտող փաստերի մասին ահազանգել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտ» ՀԿ-ի համատեղ իրականացվող iդիտորդ ծրագրի միջոցով՝ iditord.org կայքում: Արդեն մի քանի օր է քաղաքացիներն ակտիվ ահազանգում են հանրապետության ողջ տարածքում գրանցվող փաստերի մասին:
Երեկ Աջափնյակի ՀԱԿ գրասենյակը և 06 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբը համայնքում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում ներկայացրել են ընտրողների ցուցակների անճշտություններ: Օրինակ` Երևանի Աջափնյակ համայնքի Նազարբեկյան թ. 15 շ. բն. 1 հասցեի բնակիչ Համբարձում Յուրիկի Համբարձումյանը մահացած է 17.08.1962թ., նույն հասցեում բն. 11-ի բնակիչ Գևորգ Եփրեմի Բաղդասարյանը զինծառայող է:









































