Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմն այսօր ժամանել է Մոսկվա: Ապրիլի 10-ին նախատեսված են բանակցություններ նրա և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի միջև։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Մուալեմը Լավրովին կտեղեկացնի Դամասկոսի կողմից ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի՝ հակամարտության խաղաղ կարգավորման «6 կետերի» կատարման մասին: Հենց վաղն էլ լրանում է վերջնաժամկետը, ըստ որի՝ Սիրիայի կառավարությունը պետք է դուրս բերի զորքերը քաղաքներից և բնակավայրերից: Համաձայն Անանի ծրագրի՝ դրանից հետո 48 ժամվա ընթացքում հակամարտության կողմերը` իշխանությունն ու ընդդիմությունը, պետք է լիովին դադարեցնեն բռնությունները:
Ինչպես այսօր հաղորդել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը, Մոսկվան ակտիվորեն աշխատում է Դամասկոսի հետ, որպեսզի ինչքան հնարավոր է արագ սկսվի կարգավորման քաղաքական գործընթացը Սիրիայում:







































