Thursday, 04 06 2026
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը

Պայքար` Ազատության հրապարակի համար

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ, Տիգրան Կարապետյանին իշխանությունները չեն մղել հրապարակ, սակայն այս իրավիճակը իշխանություններին չափազանց ձեռնտու է. «Իշխանությունը հայտնվել է շատ ծանր վիճակում. այս սոցիալ-տնտեսական վիճակը հաղթահարելու ելք չի գտնում: Այս իրավիճակում իշխանությունը պետք է փորձի հասնել նրան, որպեսզի տարանջատվեն քաղաքական խնդիրները սոցիալականից և դրանք մեկ փաթեթով չներկայացվեն: Դրա համար իշխանությունները կա՛մ պետք է պայմանավորվեին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ վերջինս չփորձի երկրում տիրող սոցիալական վիճակից քաղաքական դիվիդենտներ քաղելով մեղադրանքներ ներկայացնել և ժողովրդին ոտքի հանել, որովհետև ժողովուրդն իր տրամադրվածությամբ պատրաստ է դրան, կա՛մ էլ մի նոր ուժ պետք է ստեղծվեր, որը կաղճատեր քաղաքական խնդիրները սոցիալականից: Ես չեմ ասում, որ Տիգրան Կարապետյանին իշխանությունները դրդել են գնալու այս ճանապարհով, բայց եթե նա չլիներ, իշխանություններն ամեն կերպ պետք է մտածեին, որ նման մի երևույթ ստեղծվի»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ ինքը չի կասկածում Տ. Կարապետյանի անկեղծությանը: Բայց նրա համար հարցական է, թե ինչու մինչև հիմա, չնայած բազմաթիվ խախտումների, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտի 2004թ. զեկույցում հիշատակվելուն, ոչ միայն չէին փակում Կարապետյանի հեռուստաալիքը, այլ ընդհակառակը` շքանշաններ են տվել նրան:
Հովհաննիսյանը համոզված է, որ Կարապետյանի իշխանություններին երկխոսության հրավիրելու տևական դիմումները մնալու են անպատասխան, քանզի իշխանություններին ձեռնտու է Տիգրան Կարապետյանի ներկայիս դերը. «Իշխանությունները գիտակցում են, որ հնարավոր չէ Ազատության հրապարակն անընդհատ պահել, քանզի փողոցային առևտուրն էլ է արգելվում: Իշխանություններին պետք էր մի ուժ, որը պայքարի մեջ կմտներ ՀԱԿ-ի հետ Ազատության հրապարակի համար: Այսօր արդեն Ազատության հրապարակի համար պայքարը լինելու է ոչ թե իշխանությունների և ՀԱԿ-ի միջև, այլ ՀԱԿ-ի և Տիգրան Կարապետյանի, ինչն էլ ձեռնտու է իշխանություններին»:
Քաղաքագետի կարծիքով, Կարապետյանի համար ամենավճռական կոդը Մարտի մեկի զոհերի հարազատներին եթեր տրամադրելը պետք է լիներ, ինչը նա չարեց. «Կարապետյանը բավականին կշիռ կունենար և համոզիչ կլիներ, եթե եթեր տրամադրեր Մարտի մեկի զոհերի հարազատներին, քանզի երեք տարի է անցել, և որևէ մի հեռուստաալիք այդ մարդկանց խոսք ասելու հնարավորություն չի տվել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում