Սուդանի իսլամիստական ընդդիմության առաջնորդ, Ազգային կոնգրես կուսակցության ղեկավար Հասան Թուրաբին ուզում է, որ կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում իրեն կին փոխարինի: Երկուշաբթի այս մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները:
<Ես ուզում եմ, որ ազգային կոնգրեսը, եթե ուզում է իրական փոփոխություններ, ապա գլխավոր քարտուղարի պաշտոնում կնոջ նշանակի>,- ասել է նա կուսակցության կանանց երրորդ կոնգրեսում:
Մասնավորապես Թուրաբին գտնում է, որ կին ղեկավար ընտրելու դեպքում մեծ փոփոխություններ կլինեն սուդանյան հասարակության մեջ:
Դրա հետ մեկտեղ նա կոչ է արել մյուս կուսակցություններին գլխավոր պաշտոններում նշանակել կանանց:
Թուրաբին ամենաուժեղ իսլամիստներից մեկն է աշխարհում և առաջին անգամ չէ, որ քննդատվել է այլ իսլամիստական շարժումների կողմից իր բարեփոխման գաղափարների համար:
Նա շարունակում է պաշտպանել կանանց՝ հայտարարելով, որ նրանք մահմեդական երկրներում պետք է մասնակցություն ունենան կյանքի բոլոր բնագավառներում:
Թուրաբին, որը Սուդանի իսլամական հեղափոխության գաղափարական առաջնորդն էր և հեղաշրջման ոգեշնչողը, վստահ է <սուդանյան գարնան> անհետաձգելիության և Բաշիրի կառավարության անկմանը:
<Սուդանյան ընդդիմությունը շարժվում է միասնական դիրքորոշմամաբ կապված ռեժիմի տապալման հետ: Հարցը միայն ժամանակի հետ է կապված:
Այս տարվա հունվարին 78- ամյա Թուրաբին ձերբակալվել էր կառավարության դեմ մասսայաբար ապստամբելու կոչեր անելու համար:








































