TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Նաջի Քորուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Անկարան վերահսկում է Սիրիային սահմանամերձ Քիլիսում առկա իրավիճակը, ուր այսօր Ասադի զինվորները կրակ էին բացել սիրիացի փախստականների վրա, ինչի հետևանքով զոհվել էր երկու և վիրավորվել էր շուրջ 20 մարդ:
«Մենք հետաքննում ենք իրավիճակի լրջության աստիճանը: Վաղը Քոֆի Անանը կայցելի Հաթայում գտնվող սիրիացի փախստականներին: Սիրիայի համար Անանի պլանն արդեն իսկ կորցրել է իր նշանակությունը: Ապրիլի 10-ը կորցրել է իր կարևորությունը: Վաղվանից սկսած՝ սկսվում է նոր ժամանակաշրջան: Միջազգային հանրությունը գիտակցում է ստեղծված իրավիճակի ողջ սարսափը»:








































