Armchess.am-ի տեղեկացմամբ՝ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը և տասը այլ հայ շախմատիստներ ապրիլի 9-15-ը մասնակցում են Լոո քաղաքում անցկացվող Ռուսաստանի թիմային առաջնությանը:
Մովսիսյանը խաղում է «Սանկտ Պետերբուրգ» ակումբի կազմում: Համարյա ամբողջովին հայ շախմատիստներից է կազմված Դեսնոգորսկի «Ատոմ» թիմը. նրա վեց հիմնական անդամներից հինգը մեր հայրենակիցներն են (Պողոս Նահապետյան, Բենիամին Գալստյան, Վարդգես Թովմասյան, Սարգիս Մանուկյան, Գեորգի Պողոսյան):








































