Հետաքննությունը բնապահպան Սուրեն Ղազարյանին մեղադրանք է ներկայացրել, ըստ որի՝ նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Այս մասին ասվում է «Ագորա» իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ: Ղազարյանի գործը սկսվել է անցած տարվա նոյեմբերից, երբ նա Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի ամառանոցի ցանկապատին գրել էր. «Սա մեր անտառն է», «Սա մեր հողն է», «Գողերի կուսակցություն»:
Անցած շաբաթ Ղազարյանի դատապաշտպան Մարինա Դուբրովինան փորձաքննության անկարողության մասին դատարան հայց է ուղարկել, ըստ որի՝ ցանկապատին հասցվել էր 119 հազար ռուբլու վնաս: Չնայած այս ամենին՝ առավոտյան դատախազը հաստատել էր մեղադրական եզրակացությունը։
Ղազարյանը կալանքի տակ չէ, մինչև քննության ավարտը նրան ազատ են թողել՝ քաղաքից չհեռանալու պայմանով: Բնապահպանները սա կապում են այն հանգամանքի հետ, որ նրա գործը սկսել են մանրամասն ստուգել նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ։
Մարտին Ղազարյանին և նրա գործընկեր Եվգենի Վիտիշկոյին մեղադրանք է ներկայացվել «ուրիշի սեփականությունը մտածված կերպով վնասելու» հոդվածով, նրանց սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում: Մեղադրականում ասվում է, որ «Ղազարյանն ու Վիտիշկոն խուլիգանական նկրտումներից ելնելով՝ աերոզոլային բալոններով ցանկապատի 104 մ-անոց հատվածին վնասներ են հասցրել, դրա վրա գրելով` «Սանյան գող է», «Դոդոշ» և այլ արտահայտություններ:
Ցանկապատի գեղագիտական տեսքին հասցված վնասը փորձագետները հաշվարկել են 120 հզ ռուբլի: Որպես տուժող կողմ՝ գործում հանդես է գալիս Капитель-2 ընկերությունը:
Մարտի 17-ին Մոսկվայում անցկացվել են ակցիաներ՝ ի պաշտպանություն։ Ձերբակալվել է 20 մարդ:.









































