Tuesday, 23 06 2026
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ընտրապայքարից հրաժարված Մերուժան Մխոյանը ուղեղի ցնցում է ստացել

Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված և շաբաթ օրը թեկնածությունից հրաժարված անկուսակցական Մերուժան Մխոյանը ուղեղի ցնցում է ստացել։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացել է «Արմավիր» բժշկական կենտրոնից:

Բժշկական կենտրոնի փաստաթղթերում գրանցված է եղել, որ նա և նրա ազգականը՝ Մուշեղ Մխոյանը, ուրբաթ օրը երեկոյան տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մերուժան Մխոյանի կինն ու ընտանիքի անդամները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հավաստել են, որ նրանք վնասվածքները ստացել են ուրբաթ օրը վաղ առավոտյան իրենց տան մոտ սկսված, հետո Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտ շարունակված ծեծի հետևանքով:

Չնայած «Արմավիր» բժշկական կենտրոնի մատյանում նշված է, որ Մերուժան Մխոյանը ստացել է ուղեղի ցնցում, ձախ ստորին կոպի հեմատոմա, կոնքազդրային հոդի վնասվածք, Մուշեղ Մխոյանն էլ վնասվածքներ է ստացել կրծքավանդակի, վերին շրթունքի, ծոծրակի ու քթի շրջանում, սակայն նրանք այս գործում որպես տուժող ներգրավված չեն: Ըստ ոստիկանության տեղեկատվության, տուժողներ են ճանաչվել երկու երիտասարդներ, որոնք, Մխոյանների ընտանիքի պնդմամբ, ծեծի ենթարկողների թիմից են:

Մերուժան Մխոյանի կինը և եղբոր կինը, ովքեր ականատես են եղել ուրբաթ օրը առավոտյան տեղի ունեցած դեպքերին, պատմեցին, որ Մխոյանը սպառնալիքի ներքո ստիպված է եղել հրաժարվել ընտրապայքարից. այդ ողջ ծեծուջարդի նպատակն է եղել ստիպել նրան ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի անկուսակցական թեկնածուն չխանգարի նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուին՝ Ալեքսան Պետրոսյանին:

«Նրանք մեզ ասում են՝ հանեք, թե չէ երեխաներին վնաս կտան։ Այսինքն՝ ամենաթույլ օղակին են կպնում, որովհետև հանուն երեխաների գիտեք հայը ինչի է պատրաստ։ Հենց դրա համար էլ հանել է թեկնածությունը», – պատմել են զրուցակիցները։

Թեկնածու Ալեքսան Պետրոսյանի նախընտրական շտաբից հերքել են այս պնդումները, կրկին հայտարարելով, որ իրենց թիմակիցներն այդ միջադեպի հետ որևէ կապ չունեն:

Մխոյանի ընտանիքը նաև տեղեկացրել է, որ դեպքի հաջորդ օրը իրենց տուն են եկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները և հետաքրքրվել են դեպքի մանրամասների և ինքնաբացարկի պատճառների մասին: Իրենք պատմել են ամեն ինչ:

Թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանից տեղեկացել են, որ դիտորդները այցելել են նաև հանձնաժողով։

«Ուղղակի հարցում են կատարել ինքնաբացարկի մասին, ուրիշ` ոչինչ»,- նշել է Սուքիասյանը՝ ընդգծելով, որ թեկնածությունից ստիպված հրաժարվելու մասին Մխոյանը իրենց մոտ որևէ հայտարարություն չի արել:

Ինքնաբացարկի դիմումը կքննարկի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ոստիկանությունից փոխանցել են, որ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով ձերբակալվածներ չկան:

Մերուժան Մխոյանի ընտանիքին իրավապահները դեռ չեն հարցաքննել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում