Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն Բաքվում հանդիպել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Հանդիպման ժամանակ Ռասիզադեն բարձր է գնահատել քաղաքական ու տնտեսական ոլորտներում Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները՝ ընդգծելով, որ երկկողմանի հարաբերություններն «ունեն» պատմական խոր արմատներ: Ապա Ռասիզադեն հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը խոչընդոտում է ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի զարգացմանը:
Մատվիենկոն իր հերթին գոհունակություն է հայտնել վերջին 20 տարիներին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների կապակցությամբ:












































