Իսրայելը պատրաստ է Լիբանանի տարածքում լայնածավալ պատերազմի «Հըզբոլլահի» կողմից հերթական սադրանքի դեպքում,- գրում է իսրայելական Haaretz-ը:
Վերջին տարիներին հետախուզության հավաքած տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը կարող է հաշված օրերի ընթացքում ոչնչացնել «Հըզբոլլահի» հրթիռային դիրքերը և ուսումնական բազաները: Չնայած դրան, կպահանջվի նաև ցամաքային ներխուժում Լիբանանի ստորգետնյա հրամանատարական կետերը և քողարկված հարձակման հարթակները ոչնչացնելու համար:
Թերթը գրում է, որ Իսրայելը դասեր է քաղել լիբանանյան երկրորդ պատերազմից, հետևաբար հատուկ ուշադրություն կդարձվի քաղաքային պայմաներում հնարավոր մարտերին, զինյալներին գտնելու և նրանց քաղաքացիական բնակչությունից տարբերելու խնդիրներին:
Իսրայելական հատուկ ստորաբաժանումները ծրագիր են մշակել շների միջոցով զինյալներին խաղաղ բնակիչներից տարբերելու համար:








































