ՉԺՀ-ի արտգործնախարար Յան Ցզեչին ապրիլի 13-ին Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու Հնդկաստանի արտգործնախարար Սոմանախալի Մալայա Կրիշնայի 11-րդ եռակողմ հանդիպմանը: Ինչպես հայտնում է RIA Novosti գործակալությունը, այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ճեպազրույցում հայտնել է ՉԺՀ-ի պաշտոնական ներկայացուիչ Լյու Վեյմինը:
«Հանդիպմանը երեք երկրների արտգործնախարարները կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային, ինչպես նաև եռակողմ հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր»,- հաղորդել է Լյու Վեյմինը:
«Չինաստանը հուսով է` հանդիպումը կնպաստի Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի քաղաքական փոխվստահության մեծացմանը, փոխանակումների մեծացմանն ու եռակողմ համագործակցությանը»,- նկատել է ՉԺՀ ատրգործնախարարության ներկայացուցիչը:









































