Թուրքական Dünya Bülteni կայքը, վկայակոչելով ամերիկյան Washington Post-ին, հայտնում է, որ ԱՄՆ-ը արդեն 3 տարի է, ինչ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով լրտեսում է Իրանին: Ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) RQ-170 Sentinel տիպի ԱԹՍ-երի միջոցով հետևում է իրանցի առաջնորդների քայլերին ու իրանական բանակին:
Երեք տարվա ընթացքում այդ ԱԹՍ-երը հարյուրավոր թռիչքներ են իրագործել Իրանի տարածքի վրայով: Հենց դրանցից մեկն էլ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին ընկավ Իրանի տարածքում և հայտնվեց իրանցի զինվորականների ձեռքում, ինչը և մեծ սկանդալի տեղիք տվեց:
Հիշեցնենք, որ Իրանի ձեռքում գրեթե անվնաս վիճակում հայտնված այդ ինքնաթիռի նկատմամբ մեծ հետաքրքրություն էին ցուցաբերել Ռուսաստանն ու Չինաստանը:









































