Ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 29-րդ տուրը: Հերթական դուբլը հեղինակեց Ռաուլը, իսկ «Շալկե»-ն 3:0 հաշվով պարտության մատնեց «Հանովեր»-ին: Դժվարին պայքար ծավալվեց Համբուրգում, որտեղ տեղի թիմն ընդունեց Լևերկուզենյան «Բայեր»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:
«Շալկե» – «Հանովեր»՝ 3:0,
1:0 Ռաուլ (6′), 2:0 Ռաուլ (47′), 3:0 Հունտելար (63′),
«Համբուրգ» – «Բայեր»` 1:1,
1:0 Պետրիչ (40′, 11մ), 1:1 Շուռլե (55′):
29-րդ տուրից հետո Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Դորտմունդի «Բորուսիա»-ն, որը վաստակել է 66 միավոր: 3 միավոր պակաս է վաստակել «Բավարիա»-ն: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Շալկե»-ն, որն իր ակտիվում ունի 57 միավոր:
Schalke 3-0 Hannover
Vezi mai multe video din sport
Hamburger SV 1-1 Bayer Leverkusen
Vezi mai multe video din sport









































