Thursday, 04 06 2026
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը

Քարոզարշավը մեկնարկեց (տեսանյութ)

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանի ընտրություններին ընդառաջ՝ կուսակցությունները Սուրբ Հարության տոնը օգտագործեցին իրենց քարոզարշավի համար:

Հայ ազգային կոնգրեսի՝ Սուրբ Հարության տոնին նվիրված տեսահոլովակն էլ է սկսվում «Պայքար, պայքար մինչև վերջ»-ով և կուսակցության կարգախոսով` «Ոչ մի ձայն ավազակապետությանը»:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի նախընտրական տեսահոլովակից ԽՍՀՄ-ի շունչ է փչում, ետ չի մնում տեխնոլոգիաներից. կոմունիստներն էլ իրենց Youtube-ի Haykomunist ալիքն ունեն, որտեղ զետեղված են կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանի ելույթները: Ներկայացվում են «մութ ու ցուրտ» տարիները` 88-ի հանրահավաքներ, փողոցներում ցախ հավաքողներ, մութ մայրաքաղաք, ապա` ժամանակակից Հայաստան, որտեղ շքեղ մեքենաների ու շինությունների կողքին երևում են աղքատ, հաշմանդամ ու մուրացիկ երեխաներ ու մեծահասակներ` անտարբեր հասարակության կողքին: «Ի՞նչ տեղի ունեցավ Սովետական Միությունից հետո. արժեզրկվեցին գաղափարները, թալանվեց պետությունը, քայքայվեց հզոր տնտեսությունը, երկիրը հայտնվեց խորը ճգնաժամի մեջ: Ի՞նչ էր տիրում Հայաստանում մինչ սովետական կարգերի հաստատումը` ունայնություն, խավար, սով, համաճարակներ: Խորհրդային կարգերից հետո վերածնվեց երկիրը, ծաղկեցին արվեստներն ու արհեստները»,- ասվում է, հետո նվաղած ձայն ենք լսում` «Եվ ի՞նչ ունենք մենք այսօր` կողոպտված մի երկիր, թալանված գործարաններ, աղբանոցներ, սոցիալական անհավասարություն, մուրացկաններ ու անպաշտպան հասարակություն: Երկիրը կանգնած է անդունդի եզրին»: Վերջում «Հայաստանի կոմունիստական կուսակցության հաղթանակը ժողովրդի հաղթանակն է» կարգախոսն է:

Հանրապետական կուսակցությունը տեսահոլովակների թվով գերիշխում է: «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով տեսահոլովակում տեսնում ենք. «Մենք սիրում ենք կենտրոնանալ մեր կյանքի ծանրությունների վրա, երբ խոսում ենք երկրի մասին: Բոլորս ենք նույն կերպ վարվում ու հաճախ հասնում ենք «երկիրը երկիր չի» վերջակետին: Մեկ անգամ եկեք այլ կերպ վարվենք, փորձենք խոսել այն Հայաստանի մասին, որն անտեսանելի է թվում, բայց որը կա, այն ստեղծագործ Հայաստանի մասին, այն հպարտ, լուծումներ գտնող Հայաստանի մասին, որն ի վիճակի է պաշտպանվել և արարել»:

«Ժառանգություն»

«Ազատ ընտրեք, արժանապատիվ ընտրեք, ասեք՝ ո՛չ մուրաբային, թունաքիմիկատին, փողին, ադմինիստրատիվ իշխող կուսակցություններին և ասեք` այո՛ հայ մարդուն, հայ քաղաքացուն, հայոց պետությանը, եռագույնին, ընկած տղաներին… Երկիր բարձրացնելու, երեք նախագահներին շնորհակալություն ասելու, բաց նայելու առաջ փոխելու ենք մեր երկիրը»,- «Ժառանգություն» կուսակցության քարոզչական տեսահոլովակից ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով կանգնած է Չարենցի կամարի տակ՝ Արարատ լեռան ֆոնին:

Տեսահոլովակի վերջում կուսակցության առաջնորդը հարցնում է. «Գալիս ենք, դուք գալի՞ս եք… Քրիստոս հարյավ ի մեռելոց»:

«Բարգավաճ Հայաստան»-ի քարոզչական տեսանյութը հիմնականում ներկայացնում է ԲՀԿ նախընտրական ծրագրային հիմնադրույթները, Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ վերջին համագումարում ելույթի այն հատվածները, որոնք վերաբերում էին արտագաղթին և կրթությանը: Տեսահոլովակը Youtube-ի օգտատերերից 17-ը հավանել են, 12-ը` ոչ:

Facebook-ի օգտատերերը հատկապես ոգևորված են ՕԵԿ-ի վերջին հանրահավաքով. կուսակցության տեսահոլովակը ներկայացվում է շաբաթ օրը Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի կադրերով:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ կուսակցության տեսահոլովակում շնորհավորում է Սուրբ Հարությունը: Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասում է. «Ես այսօր մտադիր չեմ քարոզ անելու, ես գիտեմ, որ ամեն մի հավատացյալ այսօր խորհուրդ է անում Աստծո հետ: Պետք է ճշմարիտ լինել և ընտրությունը ճիշտ կատարել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում