Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Այսօրվա ՀՀ հիմքը դրվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք. Վահագն Խաչատրյան

Վարդան Օսկանյանի գնահատականները վերջին 4 տարիներին ՀՀ-ում տիրող իրադրության վերաբերյալ բոլոր դեպքերում օբյեկտիվորեն են ներկայացնում ՀՀ-ում առկա տնտեսության վիճակը`կենսամակարդակի նվազում, տնտեսական վիճակի վատթարացում, տարածաշրջանային որևէ ծրագրի մասնակցության բացառում, ապագա չունեցող տնտեսական մոդելի ընտրություն և կառավարում: Նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ նշելով, որ կարելի էր նաև ավելի խիստ ասել:

Անդրադառնալով Օսկանյանի ԱԳ նախարարության շրջանին, երբ երկրի նախագահությունը Ռոբերտ Քոչարյանի ձեռքում էր, Վ. Խաչատրյանը փաստեց, որ այդ ժամանակ վարվող տնտեսական քաղաքականության տրամաբանության առումով որևէ բան չի փոխվել, և այսօրվա անհաջողությունների հիմքերը դրվել են դեռ Քոչարյանի իշխանության տարիներին վարած քաղաքականության արդյունքում. «Այդ նույն ժամանակ էր, որ որոշում ընդունվեց, որ արտահանմանը միտված տնտեսությունը որևէ ապագա չունի, և ամեն ինչ արվեց այս օլիգարխիկ համակարգի ստեղծման և ամրապնդման համար: Սա քննարկման առարկա լինել չի կարող: Փաստ է: Եվ հաշվետվություններում արձանագրված է:

Այսինքն` այս համակարգի ծնունդը կապված է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների հետ` և՛ կոռուպցիայի զգալի տեմպերի աճը, և՛ կոռուպցիան ընդհանրապես որպես խոչընդոտ հասարակության, տնտեսության զարգացմանը, ձևավորվել և արմատավորվել են այդ ժամանակաշրջանում»:

Վ. Խաչատրյանը համաձայնեց Օսկանյանի այն մտքի հետ, որ կենսամակարդակը վերջին 4 տարիներին շատ ավելի վատթարացել է, քան նախկինում: Սակայն կապված մինչճգնաժամային տնտեսական համաշխարհային զարգացումների հետ, ըստ նրա, այն ժամանակ բարենպաստ պայմաններ կային, որ Հայաստանում մեծ ներդրումներ ապահովվեին, և շատ ապագա չունեցող շինարարության փոխարեն պետք էր ներդրումներն այլ ուղղությամբ արվեին, կամ այլ քաղաքականություն վարվեր` Հայաստանի բազմապրոֆիլ տնտեսության զարգացման համար:

«Փաստ է նաև, որ կենսամակարդակի կտրուկ նվազում տեղի է ունեցել 2007-ի վերջից և 2008-ից սկսած և մինչև հիմա շարունակվում է: Արմատները պետք է ավելի խորը նայել: Այս առումով մեր տեսակետները չեն համընկնում: Իսկ մինչև 2007-2008թթ. վարվող տնտեսական քաղաքականութան վերաբերյալ Օսկանյանի գնահատական ես չեմ լսել»,- ասաց Վ. Խաչատրյանը:

ՀՀ տնտեսությունում առաջին սերնդի բարեփոխումները տեղի են ուզեցել 1993-1996թթ., և դրանք եղել են իսկապես բարեփոխումներ, որոնք միտված էին հետագայում էականորեն փոխելու և՛ ՀՀ քաղաքացու կենսամակարդակը, և՛ ընդհանրապես Հայաստանի տնտեսության վիճակը: Վ. Խաչատրյանի խոսքով՝ բիզնեսը սկսեց աշխատել, տնտեսության մեջ աշխուժություն մտավ, կային հավասար մրցակցային պայմաններ տնտեսության զարգացման համար:

Բարեփոխումների երկրորդ փուլը վերաբերում է ինստիտուտների ստեղծմանը, որը, տնտեսագետի բնորոշմամբ, կարևորագույն փուլ է բարեփոխում իրականացնող ցանկացած երկրի համար. «Ցավոք, դրա փոխարեն ստեղծվեց մի այլ ինստիտուտ`օլիգարխիկ համակարգ, որի գլխին կանգնած էր Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը` հանձինս Ռոբերտ Քոչարյանի: Եվ սա մի նոր ինստիտուտ էր, որը կապ չուներ առաջին փուլի բարեփոխումների հետ:

Դա է պատճառը, որ միջազգային կազմակերպությունները ԱՄՀ, ՀԲ, գնահատականներ տվեցին, որ Հայաստանին խիստ անհրաժեշտ է արագ, մի օր առաջ իրականացնել երկրորդ սերնդի բարեփոխումները: Բայց քանի որ կար այդ համակարգը`օլիգարխիկ, կրիմինալ իր բնույթով, կոռուպցիոն ամբողջ էությամբ, դրա փոխելը շատ ավելի դժվար էր, թեև կարելի էր:

Դրա համար պետք էր քաղաքական կամք, որը պետք է դրսևորեր առաջին դեմքը: Այդ ունակությունը չունեցավ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, և վերջին՝ 2008թ. ընտրություններից ու առավել ևս Մարտի 1-ից հետո բացահայտ հասկանալի դարձավ, որ այս համակարգը նրանք ի վիճակի չեն փոխելու: Այնպես որ, ոչ թե դանդաղում է, այլ չկա նման բարեփոխումների ցանկություն: Իսկ դա այսօրվա Հայաստանին խիստ անհրաժեշտ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում