Թագուհի Էլիզաբեթ 2-րդը Կամիլա Փարքեր-Բոուլզին` արքայազն Չարլզի կնոջը, շնորհել է Մեծ խաչի տիկնոջ կոչում, որը Վիկտորիանական շքանշանի բարձրագույն դասն է: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Ներկայումս Կամիլան` Կոռնուելի դքսուհին, կարող է իր անվանը հավելել «տիկին» բառը:
Կամիլա Փարքեր-Բոուլզի` Մեծ խաչի տիկին դառնալու լուրը հաջորդել է Կամիլայի և Չարլզի ամուսնության 7-ամյա տարեդարձին: Սովորաբար նման արտոնություն շնորհվում է միապետին անձնական մեծ ծառայություններ մատուցելու դիմաց:
Թագավորական Վիկտորիանական շքանշանը ասպետական շքանշան է, որը շնորհվել է 1896 թ. թագուհի Վիկտորյայի կողմից: Շքանշանը բաղկացած է 5 դասից: Թագուհին իր հայեցողությամբ, խորհրդակցելով նախարարների հետ, անձամբ է ընտրում այն մարդուն, ում պետք է պարգևատրի: