ԱՄՆ-ը իր օգնությունն է առաջարկել Պակիստանին ձյան տակ մնացած 135 քաղաքացիների ու զինվորների որոնողական աշխատանքներում:
Ձնահոսքը մեծ վնաս էր հասցրել բանակային ճամբարին: Բանակի գեներալ Աշֆաք Փարվեզ Քայանին գնացել էր այնտեղ` անձամբ ղեկավարելու որոնողական աշխատանքները:
HindustaniTimes-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանատունը իր անհանգստությունն է հայտնել՝ կապված Պակիստանի զինվորների հետ, և ասել, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Պակիստանին որոնողական, փրկարարական և վերականգնման աշխատանքներում:
Քայանին ասել է, որ վերջին 20 տարիների ընթացքում Պակիստանում նման ձնահոսք չէր եղել: Գեներալը, սակայն, ավելացրել է, որ բանակը պատրաստ է հաղթահարել այս մարտահրավերը ևս:
Փրկարարական աշխատանքները շարունակվում էին կիրակի օրը՝ ուղղաթիռների, շների օգնությամբ:
Հաղորդվել է, որ, ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա ընթացքում ևս այդ շրջանում սպասվում են ձյան տեղումներ, որոնք կարող են պատճառ դառնալ փրկարարական աշխատանքների դադարեցման: