Իրաքում ոչնչացվել է ահաբեկչական մի ցանց, որը կապված է եղել «Ալ-Քաիդա» խմբավորման հետ և համարվել է «Անսար Ալ-Իսլամ» ծայրահեղական սուննիական խմբավորման մի մասը: Իրաքի ոստիկանությունում հաղորդել են, որ այս պահին այդ կազմակերպության 25 անդամներ մեղադրվում են երկրի մայրաքաղաքի փոխանակման կետերը թալանելու մեջ. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Անսար Ալ-Իսլամ»-ը սպառնում էր, որ հարձակումներ կիրականացնի անցած ամիս Բաղդադում կայացած ԱՊԼ գագաթնաժողովի անդամների վրա: Սակայն Իրաքի իշխանություններին հաջողվեց այդ շրջանում կանխել նման բացասական զարգացումները:










































