Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ Վենտուրա տանող ավտոմայրուղու 134-րդ հատվածը վերաբացվել է այն բանից հետո, երբ այդ տարածքում շաբաթ օրը իրար էին բախվել նավթի տանկերն ու մի մեքենա:
Glendale News-press-ը հաղորդում է, որ հրդեհ էր սկսվել, երբ մեքենան մեծ արագությամբ գալով` հետնամասից հարվածել էր տանկերին:
Բախման հետևանքով տանկերը շրջվել էր: Բոցավառվել էր նաև Honda մակնիշի մենքենան: Երկու վարորդները և Honda-ի մյուս ուղևորը դուրս էին ցատկել ու փրկվել` առանց լուրջ վնասվածքներ ստանալու:
Մեքենայի 25-ամյա վարորդը ձերբակալվել է: Նա մեղադրվում է ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար: Նրա անունը դեռևս հայտնի չէ:








































