Ուկրաինայում այսօրվանից 1 տարով մեծացվել է կանաց ամուսնանալու իրավունք ունենալու տարիքը: Ուժի մեջ է մտել օրենք, համաձայն որի` կանայք կարող են ամուսնանալ 18 տարեկանից սկսած: Նրանց ամուսնության տարիքը հավասարեցրել են տղամարդկանց ամուսնության տարիքի հետ: Նախկինում հարսնացուներին թույլ էր տրվում գրանցել ամուսնությունը 17 տարեկանից սկսած:
Օրենքը լուսանցք է թողել հատուկ անհամբեր սիրահար զույգերի համար: Նախատեսված է 16 տարեկան անձանց թույլ տալ ամուսնանալ, եթե դատարանը որոշում կայացնի, որ այդ ամուսնությունը բխում է հայցվորների շահերից: Նախկինում դատարանը կարող էր բավարարել այդ հայցը 14 տարեկանից բարձր անձանց համար:
Ընտանեկան օրենսգրքում փոփոխությունները խորհրդարանը ընդունել է մարտի 15-ին, իսկ նախագահն այն ստորագրել է:








































