Friday, 12 06 2026
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես

Օտարերկյա զինվորականները դարդարեցնում են Աֆղանստանում գիշերային ռեյդեր անցկացնելը

Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակը և Աֆղանստանում անվտանգությանը նպաստող միջազգային ուժերի զորքերի հրամանատար, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ ընդհանուր հրամատարության ներքո գործող գեներալ Ջոն Ալենը կիրակի օրը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` աֆղանական տարածքում տեղի ունեցող հատուկ գործողությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում են աղֆանական ԶԼՄ-ները, ըստ հուշագրի, օտարերկրյա զինվորականները պետք է դադարեցնեն գիշերային ռեյդերը աֆղանցիների տներ:

Այսուհետ Աֆղանստանի բնակավայրերում գիշերային ռեյդերի անցկացումը դառնում է Իսլամական Հանրապետոթւյան անվտանգության ուժերի, մասնավորապես` «կոմանդոսի» ստորաբաժանումների և հատուկ նշանակության զորքերի իրավասությունը:

«Կոմմանդոս» դիվիզիան, որը գործում է աֆղանական ազգային բանակի կազմում, բաղկացած է 9 հազար մարդուց:

Հուշագիրը նախատեսում է աֆղանական կողմի` գիշերային ժամերին գործողություն իրականացնելու վրա վետո դնելու իրավունք:

Աֆղանստանի բնակիչների տներ օտարերկրյա զինվորականների կողմից գիշերային ռեյդերի դադարեցումը գլխավոր պայմաններից մեկը դարձավ, որ առաջ էր քաշվել 2011 թ. աշնանը Քաբուլում տեղի ունեցած համաաֆղանական գերագույն ասամբլեայի կողմից ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրման համար, երբ որոշվեց մինչև 2014 թ. անվտանգությանը նպաստող միջազգային ռազմական ուժերը և ԱՄՆ բանակը դուրս բերել Աֆղանստանից:

Համաձայնագրի նախագիծը, որի տեքստը դեռ չի հրապարակվել, ենթադրում է աֆղանական տարածքում ռազմական մի շարք բազաների ներկայություն, սակայն ԱՄՆ վարչակազմը հերքում է Աֆղանստանում մշտական ռազմաբազա ունենալու մտադրությունը:

Ինչպես համաձայնագրի ստորագրման նախօրեին հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակը, աֆղանական անվտանգության ուժերը ծանոթ են տեղական սովորույթներին ու ավանդույթներին, այդ իսկ պատճառով ռեյդերը զայրույթ, սարսափ և բողոք չեն առաջացնի տեղացիների շրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում