ԱՄՆ-ում հայրը խոստովանել է, որ սպանել է իր նորածին որդուն, քանի որ վերջինիս լացը խանգարել է իրեն տեսախաղեր խաղալիս:
Daily Mail-ը գրում է, որ Ֆլորիդայում բնակվող Ջեյքոբ Դևիդ Հարթլին ստիպված է եղել 30 րոպեով խնամել որդուն իր հինգ ժամ տևող տեսախաղի ընթացքում:
Խաղի ժամանակ Քոլթոնը` որդին, սկսել է լացել և խանգարել է հորը, որը տղային վերցրել է երկու ձեռքերի մեջ ու սկսել թափահարել նրան: Երեխայի մայրը` Ամբերը, հեռացրել է նրան հորից: Ջեյքոբն այնուհետև դադարեցրել է խաղը և գնացել աշխատանքի: Վերադառնալով` նա նորից սկսել է խաղալ մինչև ուշ գիշեր: Գիշերվա ընթացքում երեխան նորից զարթնել է, և Ամբերը խնդրել է, որ Ջեյքոբը հետևի որդուն, մինչև որ ինքը պատրաստի կաթը:
Հայրը պնդում է, որ ինքը քնել է և արթնանալով տեսել, որ Ամբերը գրկել է իրենց փոքրիկին, որն արնահոսելիս է եղել բերանից ու քթից:
Քոլթոնը մահացել էր Bartow հիվանդանոցում, գլխի վնասվածքներից, որոնք առաջացել էին այն պատճառով, որ հայրը մի քանի անգամ թափահարել էր երեխային:








































