Վրաստանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Հարության տոնի կապակցությամբ:
«Իմ սիրելի հայրենակիցներ
Այսօր Հայոց Սուրբ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի Հարության լուսավոր տոնը: Թույլ տվեք այս օրվա կապակցությամբ շնորհավորել ձեզ` Վրաստանի քաղաքացիներին և Հայ առաքելական եկեղեցու համայն աշխարհի հոտին:
Հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունը դարերով է անցել և մեր եկեղեցիները մեծագույն ներդրում են ունեցել համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության մեջ:
Անգին և յուրահատուկ են այն ճիգերը, որ Վրաստանի քաղաքացի հայերը ներդնում են մեր երկրի պետականության ամրապնդման և ժողովրդավարության կառուցման գործում:
Շնորհավորում եմ բոլորին այս մեծ տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն և ձեր ընտանիքներին` բարեկեցություն»,- ասվում է Վրաստանի նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ:








































