Նիգերիայի հյուսիսում` Կադունա քաղաքում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:
Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի ամենաաշխույժ փողոցներից մեկում, որտեղ տեղեկայված են մի քանի սրճարաններ, հյուրանոց և եկեղեցի: Associated Press-ի փոխանցմամբ` ահաբեկչի թիրախը եղել են եկեղեցու մերձակայքում հավաքված հավատացյալները, ովքեր տոնում էին Սուրբ Զատիկի տոնը:
Նիգերիայում բռնության ալիք սկսվեց 2011թ. մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, երբ հաղթանակ տարավ Գուդլակ Ջոնաթանը: Դրանից հետո եկեղեցիների և այլ օբյեկտների նկատմամբ բազմիցս ահաբեկչություններ է իրականացրել «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը, որի գրոհայինները ձգտում են տապալել Նիգերիայի կառավարությունը և հաստատել շարիաթական պետություն:









































