ԱՄՆ Օքլահոմա նահանգի Թալաս քաղաքի ոստիկանությունը ապրիլի յոթին հայտարարել է հարձակման մասին, որի հետևանքով երեք մարդ է սպանվել, ևս երկուսը հրազենային վնասվածքներ են ստացել:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, այս հայտարարությունը մեծ անհանգստություն է առաջացրել տեղի սևամորթ համայնքում, քանի որ բոլորը, ովքեր տուժել են հրաձիգի կրակից, սևամորթ տղամարդիկ են եղել:
Ոստիկաններից մեկի խոսքով` հարձակման մեջ է կասկածվում սպիտակ պիկապով մի սպիտակամորթ տղամարդ: Նրա տվյալները հայտնել են կենդանի մնացած երկու մարդիկ:
CNN-ը, հղում կատարելով ոստիկանության ներկայացուցիչ Ջոնաթան Բրուքսին, նշել է, որ հրաձիգը մոտեցել է հավանական զոհերին և ճանապարհ է հարցրել:
Անհայտ չարագործը Թալասի հինգ բնակիչների վրա կրակել է երեկոյան և վաղ առավոտյան: Բոլոր հարձակումները կատարվել են գրեթե նույն տարածքում, բայց ոստիկանությունը կարծում է, որ զոհերը ծանոթ չեն եղել միմյանց:
Կատարվածից հետո տեղի է ունեցել սևամորթների տեղական կազմակերպությունների առաջնորդների հավաք, որի ընթացքում քննարկել են ստեղծված իրավիճակը: 400 հազար բնակիչ ունեցող Թալասի քաղաքապետը ելույթ է ունեցել հատուկ ուղերձով:






































