Այս տարեվերջին բրիտանացի գիտնականները կկարողանան բեղմնավորել ցողունային բջիջներից աճեցված ձվաբջիջները: Նոր մեթոդի շնորհիվ դաշտանադադարի ժամանակ կանայք հնարավորություն կունենան երեխա ունենալ: Էդինբուրգի համալսարանի հետազոտողները սպասում են համապատասխան թույլտվությանը, որից հետո արդեն կարող են սկսել լաբորատոր փորձարկումները:
Նման փորձարկումներ իրականացնելու մտահղացման հիմքում ցողունային բջիջներ աճեցնելու` Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականների արձանագրած հաջողությունն
էր:
Հարվարդի հետազոտողները ներկայումս համագործակցում են Էդինբուրգի հետազոտական թիմի հետ: Գիտնականների ուշադրության կենտրոնում ստացվելիք սաղմերի առողջական վիճակն է: Օրենքը թույլ կտա սաղմը ուսումնասիրել 14 օրվա ընթացքում` մինչև դրանց մահանալը կամ սառեցվելը: Դրանց դեռևս չի տրվի արգանդային զարգացման փուլ թևակոխելու հնարավորություն, քանի որ փորձարկումը կատարվում է հետազոտական նպատակով:









































