Գազայի գրոհայինները Իսրայելի ուղղությամբ երկու հրթիռ են արձակել մեկ օր անց այն բանից, երբ Իսրայելի օդային հարձակման հետևանքով երկու պաղեստինցի էր վիրավորվել:
The Washington post-ի տեղեկացմամբ՝ Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ հրթիռները այսօր առավոտյան են արձակվել, բայց դրանց արդյունքում որևէ վնաս չի գրանցվել:
Օդային նման հարձակումները ցույց են տալիս, որ չնայած Եգիպտոսի ջանքերին՝ դադարեցնել Իսրայելի և Գազայի միջև հարձակումները, հակամարտությունը շարունակվում է:
Գազայի գրոհային խմբերը հաճախակի են հրթիռներ արձակում Իսրայելի ուղղությամբ, բայց դրանք հիմնականում ավերածությունների կամ իսրայելցիների մահվան պատճառ չեն դառնում:









































