Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հաստատել է, որ ԵՄ-ն կարող է Բելառուսի նախագահին արգելել մուտք գործել այդ կազմակերպության անդամ երկրների տարածք, եթե Մինսկը մինչև հունվարի վերջը ազատ չարձակի ընդդիմության ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդել է France Press գործակալությունը:
Ստրասբուրգում նա ասել է, որ «Լուկաշենկոյի, ապա և ռեժիմի մյուս ներկայացուցիչների մուտքի արգելքն, անկասկած, տարբերակ է, եթե, իհարկե, ձերբակալվածներն ազատ չարձակվեն»:
Ենթադրվում է, որ այս հարցով բանաձև կքննարկվի Եվրախորհրդարանի հաջորդ պլենար նիստի ժամանակ:
Մնում է միայն զարմանալ, որ այլ երկրներում քաղաքական բանտարկյալների առկայությունը չի ստիպում եվրոպացիներին արգելք մտցնել տվյալ երկրի ղեկավարության դեմ: Հավանաբար, Բելառուսի քաղաքական հալածյալներն ավելի քաղբանտարկյալ են, քան Հայաստանինը: