Հյուսիսային Իռլանդիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երեկ երեկոյան երկրի մայրաքաղաք Դուբլինը և Հյուսիսային Իռլանդիայի գլխավոր քաղաքներից մեկը՝ Բելֆաստն իրար կապող А1 մայրուղու վրա հայտնաբերվել է հզոր պայթուցիկ սարք:
Ահաբեկչությունը նախապատրաստվել է 1998թ. ապրիլի 10-ին ստորագրված Հյուսիսային Իռլանդիայում վերջ դրած անկարգությունների պայմանագրի տարելիցի նախօրեին: Այդ ժամանակ անկարգությունների զոհ էր դարձել 3500 մարդ:
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ պայթյունի հետևանքները կարող էին հսկայական լինել: Նախնական տվյալներով՝ պայթյունի կազմակերպման հետևում կարող են կանգնած լինել իռլանդացի նացիոնալիստները, որոնք դժգոհ են Բելֆաստի համաձայնագրից:









































