Ինդոնեզիայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդ հզորությամբ ուժեղ երկրաշարժ:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել 55.5 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Բենգկուլու քաղաքից 210 կմ հեռավորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություն չկա: Ցունամիի վտանգ հայտարարված չէ:








































